Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խոստումներով հաճոյանալու փոխարեն՝ գերադասում է ազնիվ շփումը գիտակից ու հայրենասեր մարդկանց հետ

Խոստումներով հաճոյանալու փոխարեն՝ գերադասում է ազնիվ շփումը գիտակից ու հայրենասեր մարդկանց հետ
01.06.2024 | 12:36

Ալեն Սիմոնյանն ասում է՝ Բագրատ սրբազանը Նիկոլին է փորձում կրկնօրինակել։ Սա նվազագույնը զավեշտալի է, որովհետև Նիկոլին կրկնօրինակելու համար պետք է Նիկոլ լինել երևույթի ամենալայն իմաստով։ Ինչու՞ Բագրատ սրբազանը Նիկոլ լինել չի կարող.

1. Ունի հանդարտություն, գրագետ համբերատարություն և բարձր ինքնատիրապետում։ Ի տարբերություն Նիկոլի, հիստերիկ և ճղճղան էքսեսներ չի ունենում` անկախ իրավիճակից ու հանգամանքներից։

2. Պոպուլիստ չէ, որովհետև իր դիմաց կանգնած քաղաքացիներին չի դիտարկում որպես ամբոխ (3 մլն վարչապետ), հետևաբար, խոստումներով առանձնապես հաճոյանալու փոխարեն, գերադասում է ազնիվ շփումը գիտակից ու հայրենասեր մարդկանց հետ։ Բագրատ սրբազանի խոսքի մեջ երբեք չեք նկատի, թե ինչ-որ մարդիկ իշխանափոխությունից հետո բորդյուրների տակով տառականի պես գնալու են ու գան, ծեփվելու են պատերին ու ասֆալտներին, նրա խոսքը արտացոլում է հույս ու համոզմունք, որ ամենից մութ գիշերվան անգամ հաջորդում է լուսաբացը։

3. Բագրատ սրբազանից երբեք չեք լսի՝ կա՛մ ես պետք է լինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Նման բան կարող է ասել միայն սեփական երկրի նկատմամբ անտարբեր, բայց որոշակի նախագծի մաս հանդիսացող մեկը, ով ուղղակի գիտի ներկայացման մեջ երբ է իր խաղաժամանակը։ Բագրատ սրբազանն ասում է` գնա-չգնա, միևնույնն է` գնալու է։

4. Որքան էլ փորձում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ զուգահեռներ անցկացնել այսօրվա իրադարձությունների և 2008 թ. մարտի 1-ի միջև, ջանքերը, միևնույնն է, ապարդյուն են։ Պատճառը, թերևս, այն է, որ Բագրատ սրբազանը, ի տարբերություն ընդդիմադիր Նիկոլի, երբեք չի հորդորի իր կողմնակիցներին քարերով, փայտերով, արմատուրաներով զինվել ինչ-որ գործողություններ անելու համար։ Անգամ այն դեպքերում, երբ ոստիկանությունը ցուցաբերում է ոչ համաչափ ու բիրտ վարքագիծ, Բագրատ սրբազանը պահպանում է գրագետ ինքնատիրապետումը և, հարկ եղած դեպքում, լարվածությունը մեղմում մեկ քայլ նահանջելով։

5. Բագրատ սրբազանը իլյուզիաներ չունի՝ կապված այն բանի հետ, որ ոստիկանությունը ցուցաբերելու է նույն վարքագիծը, ինչ 2018 թ գարնանը, բայց և միաժամանակ պահպանում է հարգանքը ոչ թե «Նիկոլի ոստիկանության», այլ պետության ու նրա իրավական կարևոր հաստատության, նրա ներկայացուցիչների նկատմամբ։

6. Վերջապես, Բագրատ սրբազանն ունի հումորի բարձր զգացում։ Երբ մեղադրում են, օրինակ, Կրեմլի ագենտ լինելու մեջ, սննդի սպասարկման կետում ուղղակի հարցնում է` ներեցեք, ռուսականով եմ վճարելու՞, հիստերիկ հակադարձումներ չի անում, օրինակ, օտարի կոշիկները լիզելով ման եկողներ և այլն։ Նույնիսկ, Արամ Զավենի Սարգսյանի վիրավորական հայտարարությանն անդրադառնալուց, հիշում եք, ասում էր՝ Զավենի որդի Արամ, ես քեզ որևէ պարագայում չեմ ասի Վազգենի քույրիկ։ Ի տարբերություն Նիկոլի, չեք նկատի, որ «Կարգին սկետչից» տափակ հումորներ և մեջբերումներ կատարի։ Մեջբերումներ է կատարում պատմական իրադարձություններից, Սուրբ գրքից, Նարեկացուց, Շնորհալուց...

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ