38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքիան պետք է կանգնի առնվազն բարոյական պատասխանատվություն ստանձնելու փաստի առաջ

Թուրքիան պետք է կանգնի առնվազն բարոյական պատասխանատվություն ստանձնելու փաստի առաջ
30.03.2024 | 06:55

Ապշել կարելի է, թե ինչ պարզագույն, էմոցիոնալ ու դատարկ մտաեզրահանգումների վրա են որոշ մարդիկ փորձում գնահատականներ տալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին․․․

Թուրքերը մեր հարևաններն են, ու դրա հետ ոչինչ անել չենք կարող։ Պե՞տք է, որ Հայաստանն առնվազն թշնամական հարաբերություններ չունենա իր հարևանների հետ։ Պետք է, իհարկե։ Պե՞տք է, որ ճանապարհներն ապաշրջափակվեն։ Անպայման, եթե ուզում ենք ստեղծել մրցունակ տնտեսություն:

Սակայն կոնկրետ Թուրքիայի հետ հարաբերություններում կա մի մեծ խնդիր և այդ խնդիրը թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն է:

Մի պահ պատկերացրեք, որ Գերմանիան և Իսրայելը հարևան պետություններ են, և Գերմանիան մինչև հիմա ժխտում է Հոլոքոստն ու հրեաների ցեղասպանությունը։ Դա պատկերացնելը նույնիսկ դժվար է։ Գերմանացիները մինչև հիմա հրեաներին տուգանք են վճարում, խոսքը տարեկան միլիարդավոր դոլարների մասին է:

Ի հակառակ դրան, մեզ անդադար համոզում են, որ աչք փակենք թուրքերի կողմից Ցեղասպանության ժխտման փաստի վրա։

Հայերիս համար սա սկզբունքի հարց չէ, ոչ էլ լաց ու կոծի , կամ հավերժ զոհի կարգավիճակում մնալու ցանկության։

Սա գոյապահպանության կարևորագույն խնդիր է։ Ես վստահ եմ, որ, եթե թուրքերը ընդունած լինեին Ցեղասպանութունը , ապա չէր լինի վերջին պատերազմը։

Ցեղասպանություն կատարած և ընդունող երկիրն իր վրա որոշակի իրավական, բարոյական պարտավորություններ է վերցնում, որոնց խախտումը բերում է ավելի ծանր հետևանքների։

Անպատիժ ոճիրը նոր ոճիրներ է ծնում, և, քանի դեռ թուրքերը ժխտում են Ցեղասպանության փաստը, մենք մեզ ապահով զգալ չեն կարող։

Հայաստանը կարող է երկխոսություն սկսել թուրքերի հետ տարբեր տնտեսական հարցերով , սակայն դիվանագիտական հարաբերությունների առանցքում պետք է լինի Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։

Եվ պետք չէ անդադար կրկնել, թե այլ պետություններն իրենց շահի համար են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Բնական է, որ բոլորն էլ առաջնորդվում են իրենց երկրի ազգային շահերով, սակայն այս հարցում մեր շահերը համընկնում են։ ՀՀ-ն և Սփյուռքը հիմա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ԱՄՆ-ի նոր վարչակարգը վավերացնի Կոնգրեսի ու սՍենատի Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման բանաձևը, որից հետո ԱՄՆ-ի դատարաններն արդեն կարող են հայերից հազարավոր հայտեր ընդունել՝ ընդդեմ Թուրքիայի։

Ներկա պահին Թուրքիան պետք է կանգնի հայերիս առաջ առնվազն բարոյական պատասխանատվություն ստանձնելու փաստի առաջ, իսկ երբ ավելի ուժեղ կլինենք, նաև՝ Ցեղասպանության վնասների փոխհատուցման։

Հարություն Ղուկասյան

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ