Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաստանի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը, հասկացրել է ՀԱՊԿ- ից դուրս գալու մտադրության մասին

Հայաստանի, հայերիս  թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը,  հասկացրել է ՀԱՊԿ- ից դուրս գալու մտադրության մասին
03.02.2024 | 12:04

Իրադարձությունները մոտենում են Հայաստանի համար ճակատագրական փուլի

Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանն այլևս չի կարող զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը և պաշտպանական կապերը միայն Ռուսաստանի հետ, ինչպես նախկինում էր: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այսպիսով տեղեկացրել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող լինել Հայաստանի ռազմական գործընկերը, համենայն դեպս, ինչպես նախկինում:

Ըստ Հայաստանի, Արցախի և հայերիս թիվ 1 ներքին թշնամու, Հայաստանը պետք է փոխի բանակի զարգացման հայեցակարգը, ընդ որում, դրանում անհրաժեշտ է վերանայել փոխգործակցությունն այլ պետությունների հետ և ներկայացնել պատկերացում, թե ում հետ և ինչպես պետք է համագործակցի երկիրը պաշտպանական ոլորտում: Նիկոլը չի բացառել, որ համապատասխան փաստաթուղթը կընդունվի մինչև տարեվերջ։

Դե, հայադավի խորամանկությունն ու նենգությունը նորություն չեն, նրա չբացառելը տվյալ դեպքում նշանակում է, որ հաստատ մտադիր է գնալ նշված քայլին, և պարզապես սպասում է հարմար առիթի կամ պահի:

Հայաստանի բանակի զարգացման հայեցակարգի վերոնշյալ փոփոխությունը՝ խորքում ուղղված Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանի և Ռուսաստանի դեմ, կարծում ենք, կախված է լինելու նրանից, թե Վաշինտոնից կամ ՆԱՏՕ-ից համապատասխան պահանջը կամ հանձնարարությունը երբ է լինելու, կամ էլ ՈՒկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի զարգացման ընթացքից, թերևս նաև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից: Եթե Ռուսաստանը պատերազմում հաղթի կամ հստակորեն գնա այդ ճանապարհով, առավել ևս, եթե ԱՄՆ- ում էլ Թրամփն ընտրվի նախագահ, ապա Նիկոլը կարող է հետ կանգնել տվյալ քայլից:

«Պետք է հասկանալ, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, կարծում ենք, ձևացնելով, թե իբր չունի այդ կապակցությամբ Արևմուտքի խորհրդատվությունը կամ հանձնարարականը, և իբր դեռ չի հասկացել, չգիտի, թե Հայաստանն ում հետ պետք է զարգացնի իր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Նախկինում նման հարց չի եղել, քանի որ հայեցակարգի հետ կապված բարդություններ չեն եղել,- շարունակելով իր խոսքը, ասել է նա:- Նախկինում պաշտպանական ոլորտում Հայաստանի հարաբերությունները 97 տոկոսով կապված էին Ռուսաստանի հետ։ Հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների ուժով»:

Իսկ ինչու՞… Այո՛, որոշակիորեն ինչու՞… Հայաստանը Նիկոլի դուքանը չէ, ու նա պարտավոր է այս կապակցությամբ հստակ, որոշակի ու փաստարկված բացատրություն տալ, և հասկանալ, որ իր անհաշվետու քաղաքականությունն առավել ևս մոտեցնում է այն պահը, որն իր և ոչ միայն իր համար լինելու է ճակատագրական: Ի՞նչ օբյեկտիվ պատճառներ, Ռուսաստանը պաշտպանական ոլորտում իր ո՞ր պարտավորությունները չի կատարել: Չկան օբյեկտիվ պատճառներ, պատճառները բացառապես սուբյեկտիվ են՝ Նիկոլի ու նրա ոհմակի թշնամական քաղաքականությունը Հայաստանի, հայերիս և Ռուսաստանի նկատմամբ, իրենց իշխանության բերած արևմտյան տերերի կամ կուրատորների հանձնարարականները կատարելը:

Ի՞նչ է՝ ռուսական զենքից, ռազմական տեխնիկայից, սպառազինությունից ավելի լավը և, որակի ու հնարավորությունների համեմատությամբ, ավելի էժա՞նը կա աշխարհում… Իհարկե՛ ոչ: Վկան՝ Հատուկ ռազմական գոտում ընթացող իրադարձությունները, անցած երկու տարվա ընթացքում ռուսական սպառազինության փայլուն դրսևորումները, այնքան փառաբանված, բայց ռուսական զենքից խոցված և այրված «Լեոպարդ» և արևմտյան մյուս տանկերը, անխտիր բոլոր տեսակի հրթիռները, ՀՕՊ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինքնագնաց հրետանային կայանքները, ԱԹՍ- ները, ՌԷՊ համակարգերը և այլն, և այլն:

Նիկոլն ու նրա ոհմակը պաշտպանական ոլորտում այդ ու՞մ, ո՞ր պետությունների հետ են ուզում համագործակցել, իրենց դաշնակիցներին քանիցս գցած ԱՄՆ-ի՞ (հիշենք, թեկուզ, Աֆղանստանից ԱՄՆ- ի զորքերի ճողոպրումը), Ֆրանսիայի՞, որի կողմից 1920 թ. սկզբին Մարաշը լքելու հետևանքով կորցրեցինք Կիլիկիան, և այն նույն Ֆրանսիայի, որը 44-օրյա պատերազմից առաջ և ընթացքում ռազմական առումով օգնել է Ադրբեջանին, այդ թվում նաև՝ իր ռազմական արբանյակի հետախուզական տեղեկությունները փոխանցելով մեր թշնամուն:

«Հայեցակարգի մեջ պետք է ներառել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն,- շարունակել է Նիկոլը։- Նաև՝ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ հարաբերություններ է կառուցում Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, կմնա՞ արդյոք ՀԱՊԿ-ի կազմում…»:

Ամենակարևորը Նիկոլի վերոնշյալ խոսքի վերջին մասն է, որով մեր ներքին թիվ 1 թշնամին անոնսել է ՀԱՊԿ- ից դուրս գալու մտադրության մասին:

Ինչ վերաբերում է հայեցակարգի մեջ որոշակի պայմանավորվածություններ ներառելու վերաբերյալ նրա ասածին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա, որ որոշակի պայմանավորվածություններն իրավական առումով դիմացի կողմին պարտավորեցնող փաստաթղթերում՝ պայմանագրերում են ներառվում, և ոչ թե որևէ պետության չպարտավորեցնող Հայաստանի բանակի զարգացման հայեցակարգում, որը միակողմանի փաստաթուղթ է, և եթե դրանում նույնիսկ ներառվել են ինչ- ինչ պայմանավորվածություններ, ապա դրանք լումայի արժեք չեն ունենալու:

Նիկոլը բազմիցս հայտարարել է Հայաստանի անվտանգության համակարգը, այսպես ասած, դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Դրանում, իհարկե, որևէ վատ բան չկա, հակառակը՝ նույնիսկ կդրվատեինք, եթե այդ նպատակով խոսք լիներ Հայաստանին և Ռուսաստանին միայն բարեկամ, և ոչ թե թշնամի պետությունների, դաշինքների մասին: Մինչդեո Նիկոլը Հայաստանի ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունը Երևանում հունվարի 19-ին քննարկել է Ռուսաստանի հայտնի և երդվյալ թշնամու, խորքում նաև Հայաստանի և հայերիս թշնամու՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ:

Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ում հետ հանդիպել է Նիկոլը, ավելի վաղ, 2023 թ. վերջին կարծիք էր հայտնել, որ Հայաստանը հեռանում է Մոսկվայից և մերձենում դաշինքի հետ։ Նա հավելել էր, որ դաշինքը «խրախուսում է» մոտեցման փոփոխությունը և շահագրգռված է Երևանի հետ համագործակցությամբ: Հայաստանի ԱԳՆ- ում, իրենց հերթին, ընդգծել էին, որ երկիրը համագործակցում է դաշինքի հետ և պատրաստ է շարունակել այդ համագործակցությունը, սակայն կազմակերպությանն անդամակցելու մասին խոսք չի գնում: Հավելենք՝ իբր խոսք չի գնում կամ առայժմ խոսք չի գնում… Եվ հարցնենք՝ կուլիսներու՞մ էլ խոսք չի գնում…

Ընդգծենք, որ ՆԱՏՕ- ին Հայաստանի անդամակցությունը նշանակելու է Հայաստանը դարձնել ՆԱՏՕ- ի առանցքային անդամ Թուրքիայի ոչ թե վիլայեթը, այլ կիսագաղութը, գաղութը կամ ստրուկը, նշանակելու է ոչ միայն արմատապես փչացնել հարաբերությունները մեր ավանդական դաշնակցի ու բարեկամ պետության՝ Ռուսաստանի հետ, հասնել, թեկուզ ՌԴ արդարացի նախաձեռնությամբ, այդ հարաբերությունների խզման, այլև Հայաստանը Ռուսաստանի համար վերածել թշնամի պետության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ, նշանակելու է նույն կերպ վարվել նաև Իրանի պարագայում և Իրանի հետ, նշանակելու է Հայաստանը դատարկել հայերիցս, եթե, իհարկե, հայերս ավելի շուտ մեր բոլոր ներքին թշնամիներին չուղարկենք այնտեղ, որտեղ պետք է նրանց ուղարկենք, չլուծենք նրանց հարցերը:

Ինչպես նշել է РБК -ն, «Դաշինքի հետ Հայաստանի մերձեցման մասին խոսակցություններն ընթանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Երևանը, «ենթարկվելով արևմտականների հորդորներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական ուղեգիծը», սակայն կասեցնել մարտահրավերները, որոնց այժմ բախվում է Հայաստանը, Արևմուտքի օգնությամբ չի ստացվի, նրա խնդիրն է Հարավային Կովկասում «դուրս մղել Մոսկվային և մյուս տարածաշրջաններին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և ՈՒկրաինայից հետո»:

Լավրովը նշել է նաև, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ անհանգստացնում է Ռուսաստանին։ Ընդամենն անհանգստացնու՞մ… Դե, իհարկե, ՌԴ արտգործնախարարն իր ասելիքը մեղմ կամ, այսպես ասած, դիվանագիտական լեզվով է ձևակերպել:

«Մենք բազմիցս հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք, որ ՆԱՏՕ-ականների իրական նպատակն է տարածաշրջանում ամրապնդել իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար,- դեկտեմբերի վերջին ասել է Լավրովը:- Հուսով եմ, որ Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»:

Իզուր է պարոն Լավրովի հույսը, եթե, իհարկե, իսկապես ունի այդ հույսը, և դրա արտահայտումը սոսկ դիվանագիտության դրսևորում չէ: Երևանում իրենց հաշիվ չեն տալիս, կամ էլ հենց հաշիվ տալով, նպատակային գնում են ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստին: Չէ՞ որ խոսքը մեր ներքին թշնամիների մասին է, և զարմանալի կլիներ, եթե նրանք հակառակ կերպ վարվեին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ