Ամեն օր ԵՊՀ-ն ինչ-որ մեկին դասախոսությունների, «պանելային» քննարկումների և հանդիպումների է հրավիրում (տես` ԵՊՀ-ի կայքի «Նորություններ» բաժինը):
«Հրավիրվածների» զգալի մասը հանրությանն անհայտ անձինք են: Ենթադրաբար` այդ դասախությունները, հանդիպումները և, մանավանդ` «պանելային» միջոցառումներն անվճար չեն` վճարովի են: Խնդիրն այն է, թե որքան գումար է դուրս գրվում ԵՊՀ-ի բյուջեից և այդ գումարի որ մասն է հանգրվանում «հրավիրվածների» գրպանում:
Ամենևին չեմ պնդում, որ առկա է կոռուպցիա կամ «ատկատ» (թեպետ, չեմ էլ բացառում), ուղղակի հիշեցի լեգենդար Օստապ Բենդերին, որը տարբեր հիմնարկներում յուրահատուկ թեմաներով դասախոսություններ էր կարդում:
Բացի դրանից` գրեթե վստահ եմ, որ ԵՊՀ-ում դասախությունների, հանդիպումների և, մանավանդ` «պանելային» միջոցառումների գլխավոր դերակատարների մի մասը մերօրյա օստապբենդերներն են:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ