ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դառը ճշմարտություն՝ իրական լույսի ներքո

Դառը ճշմարտություն՝ իրական լույսի ներքո
27.11.2023 | 07:26

Երկու բան չարեց, այսպես կոչված, «ընդդիմությունը»․ չմերժեց՝ համընդհանուր չբոյկոտեց պիղծ ռեժիմը և չձևավորեց ազգային փրկության ու համաձայնության կառավարություն։

Չարախոսները կարող են չարախնդալ․ «Դե հա, ինչպես սատանայական է պիղծ ռեժիմը, այնպես էլ՝ ընդդիմությունը»։ Ու մենք չենք կարող հերքել այս դառը ճշմարտությունը, եթե դիտում ենք զարգացումները (կներեք այս համարձակ պնդման համար, որովհետև տեղի ունեցածը մինչև այսօր լճացումներ են) պատմական իրական լույսի, կուռ ու միանշանակ տրամաբանության ներքո՝ առանց «բայց»-երի, «սակայն»-ների, «եթե»-ների։

Ես չեմ ասում, թե ընդդիմությանը մասնակցել են կեղծ ուժեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում նաև ես, մասնակցել ենք ընդդիմադիր միջոցառումներին, ակնկալելով ու անկեղծ հավատալով, որ ինչ-որ պահի այն թևակոխելու է հասունացման և արմատական վերափոխման փուլ։

Ավաղ, դա տեղի չունեցավ։

Դուրս եկավ, որ այս 3 տարվա դրամատիկ իրադարձությունները նրա համար էին, որ, այսպես կոչված, «ընդդիմադիր էլիտան» փառավոր բազմեր ԱԺ-ում։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ