ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցիցերոնը և հայ-թուրքական սահմանի բացումը

Ցիցերոնը և հայ-թուրքական սահմանի բացումը
22.11.2023 | 16:45

«Կա՞ արդյոք ավելի պարսավելի բան, քան թեթևամիտ դատողությունը։ Եվ կա արդյո՞ք ավելի թեթևամիտ բան, որ այդչափ արժանի չէ ամրության և մնայունության, քան ունենալ սխալ պատկերացումներ կամ էլ, առանց դույզն- ինչ տատանվելու, պաշտպանել այն, ինչ ընկալվել և իմացվել է ոչ բավարար հուսալիությամբ»։ (Ցիցերոն, «Աստվածների բնությունը», մ.թ.ա. I դար):

Ցիցերոնի այս խոսքը կիրառելի է նաև մեր օրերի համար. մասնագետ չհանդիսացող որքա՜ն մարդ է թեթևամտորեն ու միաժամանակ հաստատակամությամբ պնդումներ անում ամենաբարդ հարցերի մասին՝ քաղաքականությունից մինչև գիտություն, փիլիսոփայությունից մինչև տնտեսություն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։

Ահա մի այդպիսի օրինակ։

Ոմն պաշտոնյա պնդում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից կան բացասական կողմեր, դրանք ուսումնասիրվում են, բայց միևնույն է վստահ է, որ «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը»։ Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե որևէ հետազոտության ղեկավար ի սկզբանե նշում է, որ սահմանի բացումը դրական է, ուրեմն դժվար թե հետազոտությունը հակառակն ապացուցի։ Ավելի զավեշտալին այն է, որ որոշումների կայացումից հետո է արվում ուսումնասիրություն, թե այդ որոշումն ինչ հետևանք կունենա։ Որովհետև, եթե ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ բացվելու է սահմանը, ու դրա համար արվում է նախապատրաստական աշխատանք (Մարգարայի անցակետի հապշտապ կառուցումը), ապա հետազոտության կարիք այլևս չկա, այն ոչինչ չի փոխի։

Նորմալ պետությունում կլիներ հակառակ հերթականությունը՝ հետազոտություն, ապա դրա հիման վրա որոշում (դա կոչվում է evidence-based policy)։

Բայց ունենք այն, ինչ ունենք։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 4465

Մեկնաբանություններ