Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Խաղաղության խաչմերուկ»

«Խաղաղության խաչմերուկ»
27.10.2023 | 12:55

ՀՀ կառավարություն կոչված խունտան այսօր (26.10.2023 թ.-irates.am) տարածել է մի քարտեզ հրավիրատոմս, որով իբր թե «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ է հանդես գալիս։

Նախաձեռնության քննարկման առանցքը կազմում են տնտեսական, քաղաքական և բարոյական հարթության հիմնախնդիրները։

Փորձենք համառոտ ներկայացնել ստանդարտ, ոչինչ չասող բառերի հետևում թաքցրած իրականությունը։

1. ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տնտեսական իմաստով խաչմերուկի գաղափարը բաղկացած է երկու ճանապարհային կառուցվածքներից, երկաթուղի և ավտոմոբիլային։

ա) Երկաթուղի։

Այս նախագծով երկաթուղային հաղորդակցումը վերականգնվելու է Մեղրիի հատված և հայ թուրքական սահման Գյումրի Կարս հատվածներում։ Ինչպիսի շահութաբերության մակարդակ կունենա այս երկաթուղին Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգծի հետ համեմատած։

Եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ գործող երկաթգիծը դեռևս շահութաբեր չէ և ունի թողունակության օգտագործման 40 տոկոսանոց մակարդակ, ապա ոչ ոք չի մտնելու նոր երկաթուղային մեգանախագծերի մեջ, որովհետև այն առաջիկա հիսուն տարիների ընթացքում չի ապահովելու շահույթ և ներդրումների վերադարձ։

բ) Ավտոմոբիլային հաղորդակցման պարագայում, արդեն իսկ Իրանի և Ադրբեջանի միջև գործում է անվտանգ ճանապարհ, և ոչ մի ադրբեջանցի չի օգտվելու ՀՀ տարածքով անցնող ճանապարհներից, անվտանգության և երկարատևության պատճառներով։ Փաստացի ունենք իրավիճակ, երբ առաջարկվող խաչմերուկը տնտեսապես շահութաբեր չէ և չի էլ լինելու։

գ) Դրանից բացի խաչմերուկ նախագիծը առաջարկողները նշել են, որ խաչմերուկի հատվածները պետք է մաքսային, հսկողական գործառույթներն իրականացվեն անդամ երկրների օրենսդրությանը համապատասխան, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող ռազմական բնույթի բեռներ տեղափոխել այդ խաչմերուկով։

2. ՔԱՂԱՔԱԿԱՆ:

Քաղաքական հարթության վրա խաչմերուկ կոչվածը լրիվ աջափսանդալ է։

Մասնավորապես.

ա) Իրանի տարածքում արդեն իսկ առկա ճանապարհների փոխարեն ՀՀ զուգահեռ ճանապարհներ առաջարկելը ուղղակի կերպով հարվածում է իրանական շահերին։

բ) Թուրքական կողմին առաջարկվող նախագիծը կարող է ընդունվել միայն Ադրբեջանին ՀՀ տարածքում վիճելի անկլավների հանձնումից հետո` բացառապես, և այդ թեմայով բազմիցս ուղղակի կերպով խոսել է Էրդողանը։ Այսինքն տեսական ճանապարհների դիմաց ՀՀ-ն պետք է զիջի փաստացի տարածքներ:

գ) Հաջորդ խնդիրը Վրաստանի մեկուսացումն է ճանապարհային խաչմերուկից և անկասկած, վրացական կողմը յուրահատուկ արտոնություններով կվիժեցնի նախագծի իրականացումը։

դ) Հարցերից ամենահանգուցայինը, դա ռազմական բնույթի բեռների փոխադրման մասին դրույթների բացակայությունն է, ինչը բավականին երկիմաստ է, հաշվի առնելով Իրանի անվտանգության նկատառումները։

3. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՂՄ։

Առաջարկվող նախագիծն ունի նաև բարոյական բնույթի խնդիրներ։

ա) Արցախի ռազմական գրավման Ադրբեջանական հարձակումից անցել է ընդամենը մեկ ամիս, և ներխուժման արդյունքում ունեցել ենք հազարից ավելի անհետ կորածներ, մի քանի հարյուր զոհվածներ և վիրավորներ, հարյուր քսան հազար տեղահանվածներ։

Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի կորուստը պլանավորված էր և Արցախն ու արցախցին էին խանգարում այս խաչմերուկ կոչված նախագծին։

Ստեղծվում է տպավորություն, որ խաչմերուկ կոչված հերթական հակահայ նախագծի շահառուների համար հայ էթնոսը, Արցախ հանրապետությունը, մարդն ընդհանրապես զրո են և եթե նրանք խանգարում են նախագծին, ապա կարող են ոչնչացվել, սպանվել, ենթարկվել էթնիկ զտման կամ ցեղասպանվել։

Կարծում եմ, գիտակից հայ մարդիկ ընկալեցին «խաչմերուկ» կամ «խաչմեռուկ» նախագծի շուրջ առաջացած մտահոգիչ պատկերը։ Սա հակահայ իշխանության հերթական խաբեբա գործարքն է մեր էթնոսի, ՀՀ պետության թշնամիների հետ։ Իսկ «խաչմեռուկ» կոչված այս կուտը իշխանության խունտան նետել է հանրային կյանք, որպեսզի դրա շուրջ ստեղծված մեդիա աղմուկով խլացնի Արցախը հանձնելու մասին նրա դավաճանական քայլերի քննադատությունը և խուսափի պատասխանատվությունից։

Խունտան պե՛տք է հեռանա։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4195

Մեկնաբանություններ