Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ձեր իշխանությունը Հայաստանին ու Արցախին միայն սուգ և կորուստ է բերել, որի պատասխանատվությունը հավերժ կրելու եք

Ձեր իշխանությունը Հայաստանին ու Արցախին միայն սուգ և կորուստ է բերել, որի պատասխանատվությունը հավերժ կրելու եք
20.09.2023 | 07:15

Նիկոլը 5 տարվա ընթացրում հասցրել է հանձնել Արցախի ու Հայաստանի հսկայական բնակավայրեր, իր քաղաքական կուրսի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվել են, տասնյակ հազարավորները` զրկվել իրենց տներից:

Արցախցիները սեփական տանը, հայրենիքում պատանդի կարգավիճակում են, սովի ու գոյության պայքարի մեջ` մարտնչելով հանուն իրենց ազատության:

ՈՒ սա ունի մեկ գլխավոր մեղավոր և պատասխանատու, որի անունը Նիկոլ Փաշինյան է:

Հիմա նույն Նիկոլն իր տեղակալ Վահագն Ալեքսանյանի ու մի շարք այլ ՔՊ-ականների շուրթերով հրապարակում հավաքված մարդկանց մեղադրում է իրենց իսկ կողմից մեր Հայրենիքին փաթաթած աղետի ու ողբերգության մեջ:

Նրանք իրենց իշխանությանը փրկելու համար պատրաստ են ամեն ինչի` զոհաբերելու նույնիսկ իրենց մերձավեր շրջապատին:

Ձեր իշխանությունը Հայաստանին ու Արցախին միայն սուգ և կորուստ է բերել, որի պատասխանատվությունը հավերժ կրելու եք:

Դուք մեկ անելիք ունեք` թողնել ու հեռանալ` կրելով յուրաքանչյուրդ ձեր մաս պատասխանատվությունը, կա´նգ առեք, քանի ուշ չէ, որովհետև ձեր մնալու յուրաքանչյուր օրն իր հետ նոր պարտություն և զիջում է բերելու:

Տիգրան ԱԲՐԱՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ