Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Նորից, տկլոր-տկլիկ ու անդաշնակից, մեզ դեմ տալ կուզեն թուրքական աշխարհին

Նորից, տկլոր-տկլիկ ու անդաշնակից, մեզ դեմ տալ կուզեն թուրքական աշխարհին
10.09.2023 | 14:15

Որոշ արևմտամետ քաղաքական յաբուներ «հաղթելու ենք» ծանոթ նշանաբանի նորագույն արշավ են սկսել:

Մեծ զորավարներից էլ խելոք են ուզում երևալ՝ թշնամու ուժերը թերագնահատելով:

Զգուշանալ է պետք, թե որտեղից է սրանց քամին փչում, և ինչ ասել կուզեն:

Նորից, տկլոր-տկլիկ ու անդաշնակից, այս իշխանական ու գերագույն էշելոնով մեզ դեմ տալ կուզեն թուրքական աշխարհին:

Դե, մենք հզոր ենք, ծալած ունենք ռուսին էլ, թուրքին էլ, Իրանն էլ լավ կանի՝ իրենով զբաղվի, չխառնվի մեր հերոսական ու ժողովրդավար գործերին, մեզ Ամերիկայում էլ վատ չեն կերակրում...

Սա են ուզում ասել:

Գոնե ձեններդ կտրեք, տեսնենք՝ ինչ հերթական աղետ եք բերում գլխներիս, ու ոնց ենք դրա տակից դուրս գալու, ա՛յ քաղաքական հիբրիդներ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ