Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Անպատժելիության դառը հետևանքների հետքերով ու նվաստացածի սինդրոմով

Անպատժելիության դառը հետևանքների հետքերով ու նվաստացածի սինդրոմով
30.08.2023 | 21:00

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին:

Պատճառն այն է, որ երիտասարդն այն ֆուտբոլային թիմի կազմում է եղել, ովքեր 2021 թվականին ոտքով տրորել անցել են Ադրբեջանի դրոշը։

Ցավոք, նրան ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկել և դեռ ենթարկելու են, այլ նաև՝ 10 օրով «պատժիչ դաստիարակչական» աշխատանքների համատեքստում իզոլացնելու են:

Ի դեպ, 10-օրյա ազատազրկումից հետո, նրանք «ամնիստիայով» ազատ կարձակվեն ու կարտաքսվեն Հայաստան։

Նրանց այլևս չեն թողնելու մտնել Արցախ:

Միաժամանակ, սա գուցե նախադեպ լինի, որ Բաքուն «դեպորտ» է անում ծնունդով արցախցի, ազգությամբ հային՝ առանց հայրենիք վերադառնալու իրավունքի:

Ալիևն այս քայլով ուզում է հասկացնել, որ անպատժելի չեն մնա այն մարդիկ, ովքեր անարգել են ադրբեջանական դրոշը կամ թեկուզ մի «թթու» խոսք են ասել Ադրբեջանի հասցեին:

Այս դեպքը, ինչպես նախորդող՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը, ցույց է տալիս, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մանրադիտակի տակ են պահում տառացի բոլորիս, հատկապես՝ արցախահայերին:

Նրանք տիրապետում են որոշակի ինֆորմացիայի, որոնք կարող են օպերատիվ կերպով կիրառել:

Հետևաբար, նրանք «պահեստավորում» են նման դեպքերը՝ առաջին հնարավոր պահին օգտագործելու համար:

Բաքուն ունի Արցախի ՊԲ-ում զինծառայություն անցած տղաների և գործող սպաների ամբողջական անվանացանկը:

Փաստ է, որ «Լաչինի» ադրբեջանական անցակետով գրեթե ոչ մի արցախցի տղամարդ չի կարող անցնել:

Նրանք, ովքեր ծառայել կամ ծառայում են Արցախի Պաշտպանության բանակում, պահեստազորային են, պայմանագրային, առավել ևս՝ գործող սպա, միանգամից ենթարկվելու են ձերբակալման և տեղափոխվելու են Բաքու՝ կալանավայր:

Այնպես որ, այն ինչ կատարվում է Հակարիի կամրջի վրա, սա դեռ սկիզբն է:

Չի բացառվում, որ մոտ ապագայում Բաքուն նրանց նկատմամբ հայտարարի նաև միջազգային հետախուզում։

Իսկ այդ պարագայում՝ յուրաքանչյուր հայ տղայի աշխարհի յուրաքանչյուր կետից ցանկացած պատրվակով կարող են բերման ենթարկել և տեղափոխել Բաքու։

Ինչ խոսք, վիճակն օրըստօրե ավելի է բարդանում:

Բաքուն վաղուց դարձել է անկառավարելի:

Ցանկացած միջամտություն, հորդոր, որոշում նրա վրա չի ազդում:

Նա մարսում է ցանկացած արարք:

Նրա ապօրինի գործողությունները մնում են անպատասխան ու անպատիժ:

Իսկ թե ինչու՝ ասել եմ բազմիցս:

Ալիևն այնքան է ինքնավստահ իր գործողություններում, որ անգամ

դեմարշի է գնում՝ չթուլատրելով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը Բաքու:

Նա դեմոնստրատիվ թքած ունի ցանկացած վերպետական կառույցի որոշման ու ցանկացած գերտերության լիդերի հորդորի վրա:

Իհարկե, դեռ այնքան ժամանակ մինչև մեկն ու մեկս դրան երկնքից չենք իջեցրել ու երկար քիթը գետնով չենք տվել:

Իսկ մինչ այդ, պարզվում է Աղդամի ճանապարհն այսօր բացվելու է:

Ադրբեջանի «Կարմիր մահիկի» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ այսօր մարդասիրական բեռը Աղդամից կմեկնի Ստեփանակերտ։ Նախնական փուլում կուղարկվի 40 տոննա ալյուր։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրականորեն կընդունվի «Խանքենդիում» ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է «Կարմիր մահիկի» ղեկավար Նովրուզ Ասլանը։

Նշվում է, որ հետագայում հնարավոր է նաև այլ անհրաժեշտ ապրանքների առաքում։

Լաչինի բացման և այնտեղով հումանիտար բեռների մատակարարման մասին խոսք անգամ չկա:

Պաշտոնական Ստեփանակերտը դեռևս հերքում է այդ հարցով պայմանավորվածությունը:

Հուսամ՝ այդ բեռները կանգնած կմնան Աղդամի մատույցներում:

Այնպես, ինչպես մեր բեռներն են ամիսներով կանգնած Հակարիի կամրջի մոտ:

«Տրոյական ձին» չպետք է մտնի Ստեփանակերտ:

Կասեմ մի բան.

Վա՜յ մեզ, որ ադրբեջանցին պետք է կերակրի հայերիս:

Վա՜յ մեզ, որ իր ձեռքով պետք է կերակրի մեզ ու …

Վա՜յ մեզ, եթե ընկնենք ադրբեջանական «հումանիզմի» ու «ինտեգրացման» թակարդը:

Վա՜յ մեզ, եթե գնանք դրան ու այդկերպ Արցախի սուբեկտայնության էլեմենտ այլևս չթողնենք:

Վա՜յ մեզ, եթե հասցնենք այն օրին, որ մնա պարզել արցախահայերի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների հարց:

Այս աստիճան թշվառ ու ապիկար, խեղճ ու տկար, անօգնական երբե՛ք չենք եղել…

Այս աստիճան հեղինակազրկվես, բարոյազրկվես, նվաստանաս, ստորանաս, հպատակվես ու գլխիկոր անցնես թուրքի յաթաղանի տակո՞վ, հա՛յ ժողովուրդ:

Սա ինչ փորձություն է, սա ինչ դժոխային պատիժ է:

Այս ինչ օրի ենք հասել մենք:

Դե եկ վարդապետ ու մի՛ խենթանա:

Ե՞րբ ենք գիտակցելու, որ այս ամենի վերջը պետք է դրվի:

Ե՞րբ է գալու չհամակերպվելու, մեջքն ուղղելու, պայքարելու, արժանապատվությունը վերականգնելու, ապատիայի, ողբերգության ու ընկճախտի շրջափուլից դուրս գալու, իրավիճակն արմատապես փոխելու ժամանակը:

Երբ թուրքի ոտքը հայտնվի դռանդ շեմի՞ն…

Թա՛փ տուր քեզ հա՛յ ազգ, սթափվի՛ր, ուշքի՛ եկ:

Վաղն արդեն ուշ է լինելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4285

Մեկնաբանություններ