Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Մեր հասարակությունը առողջացման կարիք ունի

Մեր հասարակությունը առողջացման կարիք ունի
20.08.2023 | 11:25

Մեր մեջ տարածվել են օտարամոլության, ինքնախարազանման, ինքնանսեմացման, վեհությունից դեպի նվաստություն տանող, պատվից դեպի անպատվություն տանող, անհարկի լեզուն փաթ տալուն դրդող մեծամտության և այլ վիրուսներ։

Մենք կառողջանանք, երբ կրկին ազնվական ճաշակի ու ոգու կրողները դառնանք, իսկ դրա համար պետք է հենց ազնվական ոգու և ճաշակի կրող «բժիշկներ» զբաղվեն հասարակության առողջացմամբ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ