ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նիկոլը ճիշտ էր. միսը թանկ է խառը կանաչի կերեք

Նիկոլը ճիշտ էր. միսը թանկ է խառը կանաչի կերեք
14.08.2023 | 09:54

Պարզվում է, ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքների մեջ ամենաթանկը Երևանն է:

Հրապարակվել են հիմնական մթերքեների գները, որոնք աղետալի են հայաստանցիների համար և շատ արդիական է դարձել նախկին ընդդիմադիր, իսկ հիմա իշխանական Նիկոլ Անհողի տարիներ առաջ ԱԺ ամբիոնից արած առաջարկը.

«Միսը թանկ է, խառը կանաչի կերեք», քանի որ ոչ միայն միսը, այլև շատ այլ մթերքներ ոչ թե թանկ են հայաստանցիների համար, այլ «անգին» են և ժողովրդին, այդ թվում նաև Նիկոլին երկրպագողներին այլ բան չի մնում, քան կյանքի կոչել իրենց կուռքի առաջարկը և մսի փոխարեն խառը կանաչի կամ էլ լավագույն դեպքում կարտոֆիլ ուտել:

Այսպես, աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում՝ Մոսկվայում, տավարի մսի 1 կիլոգրամի միջին արժեքը 6,96 դոլար է, այն դեպքում, երբ Երևանում այն 9,84 դոլար է:

Հավելեմ, որ Գյումրիի խանութներում տավարի փափկամսի 1 կիլոգրամը 11,95 դոլար է:

Իսկ, օրինակ Միսնկում նույն տավարի մսի 1 կիլոգրամը կարելի է գնել 4, 67 դոլարով:

Մինչ Երևանում ոչխարի մսի 1 կիլոգրամի միջին գինը 11 դոլար է, Մոսկվայում այն 8,70 դոլար է, իսկ Աստանայում՝ 6,85 դոլար:

Եթե կարագի մեկ կիլոգրամի միջին գինը Երևանում 14,70 դոլար է, ապա Բիշքեկում այն կարելի է գնել 5 դոլարով:

Պարզվում է, կաթնամթերքը, ձուն և ալյուրը կրկին Երևանում են ամենթանկը:

ԵԱՏՄ երկրների 5 մայրաքաղաքների մեջ հացի գնի պահով մենք զբաղեցնում ենք երկրորդ տեղը՝ 1,03 դոլարով Մոսկվայից հետո, որտեղ 1 կիլոգրամ հացի միջին գինը 1,26 դոլար է, իսկ 1 կիլոգրամ կարտոֆիլի գինը մեզ մոտ ավելի էժան է՝ 0,51 դոլար, քան Մոսկվայում և Բիշքեկում:

Ստացվում է, մսի թանկ լինելու պարագայում, Նիկոլի առաջարկածի համաձայն, խառը կանաչին կարելի է փոխարինել հացով և կարտոֆիլով:

Նիկոլը յուրահատուկ ճանաչում է այս ժողովրդին. գնաճի հետևանքով իր կողմից 3 հազար դրամով բարձրացված թոշակներն էյֆորիա են առաջացնում թոշակառուների մոտ, բայց իր նման խոզ խանձողն իր չտես ու գյորմամիշ թիմակիցների հետ ռեստորաններից դուրս չեն գալիս:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3212

Մեկնաբանություններ