ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խորհրդավոր նամակ կամ խոստովանանք

Խորհրդավոր նամակ կամ խոստովանանք
02.08.2023 | 23:20

Սերիկի թղթերի մեջ խորհրդավոր բովանդակությամբ մի գրություն գտա. այն կարճ նամակ է և բանաստեղծություն: Գրված է ռուսերենով: Սկզբում ուշադրություն չդարձրի: Օրեր անց, երբ նորից ձեռքս վերցրի, գրավեց ուշադրությունս: Քարացած և հուզված կարդում էի: Նամակը սառել էր ձեռքերիս մեջ այնպես, կարծես զգայի Սերիկի սրտի կենդանի բաբախյունը: Ստորագրված էր՝ «Վադենիս, Մոսկվա 26/IV-1966 թ.»:

Սրտառուչ էին բանաստեղծության տողերը...

Չնայած իմ երկար ու համբերատար պրպտումներին՝ չկարողացա պարզել, թե ով է այդ առեղծվածային նամակի հեղինակը, ով է Վադենիսը: Հակիրճ բովանդակությունը թույլ է տալիս միայն ենթադրություններ անել...

Հակված եմ կարծելու, որ հեղինակը լավ է ճանաչել Սերիկին, նա եղել է կա՛մ նկարիչ, կա՛մ բանաստեղծ: Նամակը չունի հետադարձ հասցե... Սերիկի նկարների արխիվում երկու նկար է պահպանվել. մեկում մերձբալթյան հետաքրքիր արտաքինով մի մարդու հետ զրուցելիս, մյուսում՝ սրճելիս և զրուցելիս: Ինչպես միշտ՝ ձեռքին կամ սեղանին ծաղիկներ: ՈՒզում եմ հավատալ, որ Վադենիսն այդ մարդն է... Այդ են հուշում պատի նկարները, անկյունում երևացող նկարը և, ի վերջո, ներքին ձայնս, որն ինձ գրեթե չի խաբել...

Մի՞թե Սերիկն է նրա տեսիլք-երազի, կիսամութ նկուղի անճոռնի ասեղնագործուհին, որի գեղեցկության կարոտ հոգին ու մատները ժանյակ ու նախշեր են հյուսել. արդյո՞ք այդ նկուղը Սերիկի բանտային խուցը չէ...

Բանաստեղծության յուրաքանչյուր տողի ու բառի արանքից հառնում է հմայիչ ժպիտով Սերիկը, նրա զարմանահրաշ ժանյակները, Դիլիջան գնալու ճանապարհին Սևանի ափի նրա սիրած հանգրվանը, նրա մարդկային հոգու նվիրումը:

Դա խոր հարգանքի, գուցե և սիրո մի զարմանահրաշ խոստովանանք է:

ՈՒ շարունակ մտքումս պտտվում է նույն հարցը. «Իսկապես, ո՞վ է այդ մարդը, որ իմացել է, թե ինչ լույս են սփռում Սերիկի հյուսած զարմանահրաշ ժանյակները և ո՞վ է ավարտելու Սերիկի հարուստ ներկապնակի անավարտ կտավը... Ի՞նչ գաղտնիք էին իրենց հետ տանելու Վադենիսն ու Սերիկը այս աշխարհից, ի՞նչն էր նրանց կապում՝ անցյա՞լը, աքսորյան տարինե՞րը, թե՞ արվեստի զարմանահրաշ աշխարհը, գուցե մարդկային հոգու խո՜ր զգացմունքը... Իսկ որտեղ են սառել նրա մարգարտե արցունքահատիկները, ո՞ր ձեռագործի, ո՞ր նախշի ու հյուսվող թելի մեջ...»:

Իսկ տարա՞ն արդյոք նրանք գաղտնիքն այդ, թե՞ թողեցին այդ պատառիկ թղթով, որ մի օր բացվի ու շարունակվի հենց ժանյակի լույս-կախարդանքով...

Առայժմ թողնում եմ, որ առեղծվածը մնա ժամանակին, պատմությանը և ապագային, որպեսզի ձգվի, շարունակվի Սերիկի ժանյակահյուս կյանքի պատմությունն ու հմայքը, որ նա ապրի:

Ես չեմ շտապի կամ ուղղակի չեմ ուզում հիմա լինել դրա հանգույցի բացողը, թող պատմությունը բանաստեղծության ցանկության նման դեռ անավարտ մնա...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ.

Здравствуй Серик!

Вчера видел сон. В большом городе-необыкновенные торжества. То-ли мир, то-ли перемирие. И приснились мне вдруг строки, как однажды это случилось и с твоей уродливой вышивальщицей в полутемном подвале, когда ей приснились чудесные узоры. Я проснулся. И изложил непонятное видение на бумаге. Шлю только тебе. Говорят, привычка-вторая натура.

ВАДЕНИС

***

Алая поэма не дает покоя,

Может в ней застыли капли твоих слез…

Пылающее сердце моего героя,

Как Горьковский Данко я к людям пронёс.

Ты тоже вокруг льёшь свет несказанный

Сквозь удивительные твои кружева.

Вновь сияют голубые волны Севана,

В сословьиной роще шелестит трава.

Скоро и мы уйдем…

И лесные сказки,

Недосказанные, унесём с собой…

На богатой палитре – нетронутые краски,

Дорисует рисунок

Кто-нибудь другой…

26/IV-1966г.

Москва

Դիտվել է՝ 7032

Մեկնաբանություններ