ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անթույլատրելի է ներկա պահին լռել, ընտելանալ, խեղճանալ

Անթույլատրելի է ներկա պահին լռել, ընտելանալ, խեղճանալ
17.07.2023 | 10:54

Քննիչները կասկածյալին հարցաքննելու շատ արդյունավետ մի դասական մեթոդ ունեն: Նրանք սկսում են կասկածյալին անընդհատ ճնշումներով մեղադրել, որ ինքն է հանցագործությունը գործել և նայում են նրա պահվածքին: Եթե մեղադրյալը ժամանակի ընթացքում սկսում է ավելի վրդովվել, զայրանալ, դուրս գալ հունից, անգամ գոռալ, որ «ինքը չի գործել հանցանքը», ուրեմն, մեծ հավանականությամբ, իրոք նա մեղավոր չի: Որովհետև անարդարությունը իրեն ավելի ու ավելի է զայրացնում:

Իսկ եթե քննումների ընթացքում մեղադրանքներից նա սկսում է խեղճանալ, նվաղում է ձայնը, կոտրվում է, ուրեմն, հանցագործը ինքն է:

Նույն մեթոդները կիրառվում են նաև ազգերի, ժողովուրդների, քաղաքացիների հանդեպ, որը քաղաքական սև տեխնոլոգիաների շարքից է:

Եթե ինչ-որ անարդարացի որոշման, վճռի դեմ համաժողովրդական ցասում չի բարձրանում, մարդիկ սկսում են մանրից ընկալել, ընտելանալ ու կուլ տալ խայծը, ուրեմն, կարելի է շարունակել այդ ուղղությամբ գործել, մինչև չկոտրվի նրանց կամքը, ու չհամակերպվեն անարդարացի որոշմանը:

Հայաստանի ու Արցախի հադեպ կիրառվում են նույն խաղերը: Եթե հայերը շարունակեն հնազանդվել, խեղճանալ ու կուլ տալ միջազգային գլոբալիստ չարքերի տված կտերը, հաստատ պարտվելու ենք:

Իսկ եթե մեր ռեակցիան լինի շարունակական անհանդուրժողական, նրանց անարդար որոշումները զայրույթի ավելի ու ավելի մեծ ալիքներ բարձրացնեն, ցույցեր, բողոքի ակցիաներ անցկացվեն, ընդ որում, ողջ աշխարհով մեկ, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ու Սփյուռքում, դա կլինի մեր օգտին, ու ձեռ կքաշեն մեզանից:

Ինչը բացարձակապես անթույլատրելի է ներկա պահին, դա մեր լռելն է, ընտելանալն է, խեղճանալն է, անգործ մնալն է, որը միայն կարող է ծանր ու անդառնալի հետևանքներ բերել համայն հայության գլխին, առավել ևս՝ Արցախի կարգավիճակի հարցում:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 5228

Մեկնաբանություններ