38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացը քաղաքական արհավիրք է լինելու մեր պետության համար

Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացը քաղաքական արհավիրք է լինելու մեր պետության համար
04.05.2023 | 21:49

Վերջին օրերի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական տեղեկատվություններից ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ակցանի մեջ են առնված իրենց անվտանգային և դիվանագիտական սին քաղաքականության արդյունքում: Հատկապես Վաշինգտոնյան պլատֆորմում Բլինքենի կողմից հայտարարված մեկշաբաթյա բանակցային մարաթոնից պարզ է դառնում, որ ի սկզբանե համաձայնեցված դիրքային և սկզբունքային զիջումները, որոնք պաշտոնական Երևանը արդեն կատարել էր մինչ բանակցության մեկնելը, ադրբեջանա-թուրքական ալյանսին չեն բավարարում:

Ավելին, այն «պաշտոնական ներկայացուցչական» կազմը, որը ներկայացնում է ՀՀ-ն, ո՛չ նախապես, ո՛չ էլ հիմա հանրային բաց ռեժիմով չի ներկայացրել ՀՀ-ի բանակցային և սկզբունքային դիրքավորումը, բացի ամեն գնով ինչ-որ բանի հասնելուց:

Որևէ մեկը չգիտի, թե այնտեղ ինչ է կատարվում և տրվում մեր պետականության հաշվին: Փաստացի տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ, սեփական հլու-հնազանդ քաղաքական դիրքավորման պատճառով, հայկական կողմը ինքնապատանդառու է դարձել, ումից քաշում են հնարավորն ու անհնարը՝ մեր պետական, անվտանգային, ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող փաստաթուղթ ստանալու համար: Ավելին, այլևս զիջվածի չափով չբավարարվելով, երեկ և այսօր ադրբեջանական և թուրքական պաշտոնյաների կողմից հնչեցվող հայտարարությունները, որոնք, իբր, ուղղակի կապ չունեն բանակցային պրոցեսի հետ, բայց ռեալ պոլիտիկի կանոններով հայկական կողմի բանակցային դիրքերի ճնշման և ակնկալվելիքից ավելին ստանալու համար են արվում, ևս վկայում է այն մասին, որ Վաշինգտոնում փակ դռների հետևում տեղի ունեցող գործընթացը քաղաքական արհավիրք է լինելու մեր պետության համար, երբ բացվեն առայժմ անհայտ, բայց այլևս զիջված շահերը:

14 տոկոս լեգիտմության բազա ունեցող որևէ իշխանություն, եթե ունի քաղաքական խելամտության և քաղաքական բարոյականության քիչ թե շատ ընկալում, պետք է հասկանա՝ այդ պայմաններում, ո՛ր աշխարհաքաղաքական բևեռն էլ լինի երաշխավոր, որևէ բանակցային գործընթացի մեջ մտնելը, որևէ բան ստանալու համար, բացի դավաճանությունից ուրիշ որևէ որակում և բնորոշում չունի և չի կարող ունենալ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6342

Մեկնաբանություններ