Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Թշնամական վերաբերմունք է գեներացվում ռուսական զինված ուժերի նկատմամբ

Թշնամական վերաբերմունք է գեներացվում ռուսական զինված ուժերի նկատմամբ
03.05.2023 | 23:32

Երեկ մի սորոսական մեկ-երկու նախադասություն էր գրել ՀՀ մատակարարվող հնդկական զենքի տեղափոխման արգելքների մասին և ուղիղ տեքստով մեղադրում էր Ռուսաստանի դաշնությանը Իրանի տարածքով սպառազինության տեղափոխմանը խոչընդոտելու համար։ Իհարկե, գիտակից մարդիկ փայլուն կերպով տիրապետում են սորոսական որջի գործակալների աշխատանքային ոճին, զազրելի ստախոսության մշտական առաջատար լինելու փաստին և այդ սուտն ու կուտը տարածողին վաղուց են ճանաչում։ Այդ որջի անդամների մոլորեցնող, քայքայիչ, աղանդավորական, հակապետական ու հակահայ կեցվածքը նորություն չէ, և կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ դրանց, բայց սպառազինության վերաբերյալ ստահոդ լուրերի տարածումը, ըստ երևույթին, ունի մի քանի ենթաշերտ, որոնք ըմբռնելու համար պետք է փորձենք ստանալ մի շարք հարցերի վերաբերյալ պատասխաններ։

1.Սորոսական ակտիվիստը պնդում է, որ ինքն ունի կոնկրետ, հավաստի տեղեկություն սպառազինության մատակարարման վերաբերյալ։ Հարց առաջին. եթե տեղեկությունը ստույգ է, ապա որտեղի՞ց է տվյալ անձը ձեռք բերել այն, ո՞ր աղբյուրներից է այդ անձը ստանում տեղեկություն, և ինչի՞ դիմաց է այն տրվում:

2.Եթե տեղեկությունը ստույգ է, ապա կարելի՞ է իմանալ՝ ՀՀ մատակարարվող սպառազինության վերաբերյալ հավաստի տեղեկությունը ինչու՞ է հանրայնացվում այդ անձի կողմի, և ինչու՞ են ՀՀ համապատասխան մարմինները լռում տիկնոջ հրապարակումների առնչությամբ:

3.Եթե տեղեկությունը ստույգ է, ապա որքանո՞վ է դրա հանրայնացումը թուլացնում մեր անվտանգային համակարգը և ծառայում թշնամու տեղեկացված լինելու գործին. արդյոք դա չի՞ արվում ՀՀ դիրքորոշումը բանակցությունների ընթացքում զիջողական դարձնելու նպատակով:

4.Եթե տեղեկությունը հավաստի չէ, ապա ինչու՞ այն տարածողի նկատմամբ չեն կիրառվում օրենսդրությամբ նախատեսված պատիժներ և չեն նախաձեռնվում համապատասխան վարույթներ։ Կարծում եմ՝ այդ անձի կողմից նման հրապարակումը ունի մի քանի նպատակ, որոնք կյանքի են կոչվել, որպեսզի՝

ա. ռուս-իրանական համագործակցության մեջ մտցնեն կասկած և առճակատում.

բ. հայ հանրության մեջ թշնամական վերաբերմունք գեներացնեն ռուսական զինված ուժերի նկատմամբ և՛ Արցախում, և՛ ՀՀ տարածքում՝ վերջնական նպատակ ունենալով Գյումրիում ՌԴ ռազմաբազայի փակումը.

գ. Ադրբեջանի առաջխաղացմանը չպատասխանելու իշխանությունների անօգնական կեցվածքի մեղքը բարդել ռուսների վրա՝ դրանից բխող հետևանքներով։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 4225

Մեկնաբանություններ