Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Էս երկիրը քանդեց միջակությունը

Էս երկիրը քանդեց միջակությունը
26.01.2023 | 07:25

Հայտնի խոսք կա՝ խելոք մարդը սովորում է իր սխալների հիման վրա, իսկ խելացին՝ ուրիշների։
Իսկ ինչ ասել մարդուն, ով ո՛չ իր սխալներից է սովորում, ո՛չ էլ ուրիշների, մանավանդ, որ էդ սխալները մեկ կամ երկու անգամ չէ, որ լինում են, այլ՝ մի քանի։ Իսկ ինչ անել, եթե նման մարդուն է վստահվել ՀՀ-կառավարումը։ Ինչ անել, երբ միայն ղեկավարը չէ, որ չի կարողանում այդպես էլ սովորել, այդպիսին է նաև նրա թիմը, այդպիսի է նաև հասարակության ահռելի մեծամասնությունը։


Ընդամենը 2-3 տարի առաջ դու ունենաս աղետալի պատերազմ, ունենաս ծանր պարտություն, այդքան կորուստ ու ցավ, տեղահանում ու սուգ, 44 օր շարունակ միջազգային հանրությունից միայն կոչեր լսես ու հույսդ դնես օգնության վրա, վերջում քեզ տանձի տեղ չդնի ոչ ոք, ու դրանից հետո դու կրկին սկսես մեղադրել հյուսիսին ու հարավին, արևելքին ու արևմուտքին, որ էս դաշնակիցը լավն է, էս մեկը վատն է՞․ էն պարագայում, երբ բառացիորեն 120.000 մարդ ենթարկվում է դանդաղ սպանդի՞․․․
Դու մեկ ամսից ավելի կոչ լսես, ուղղորդվես կոչերով, հույսդ դնես ինչ-որ կոչերի ու օգնության վրա ու տեսնես, որ դրանից ոչինչ չի փոխվում ու էլի շարունակես բացի քեզնից բոլորին մեղադրե՞լ։


Էս երկիրը ո՛չ տգետները քանդեցին, ո՛չ էլ խելոքները, էս երկիրը քանդեց միջակությունը՝ կիսախելոքներն ու կիսահիմարները։
Ամենուր միջակություն է: Ամենուր՝ մինչև վերջ գնալու կամքի բացակայություն։ Ու էդ միջակությունը բուրգի գագաթից մինչև ստորոտ է իջնում՝ ուղիղ համեմատականությամբ։
Մի ուրիշ լավ խոսք էլ կա՝ արա այն, ինչ որ պետք է անես, և թող լինի այն, ինչ որ պետք է լինի։


Բերձորի ճանապարհը բացելու մի ձև կա՝ ճանապարհը հանձնողներին պետք է հեռացել։ Նրանց, ովքեր հանձնել են էդ ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ին։
Դրանից հետո միայն բոլոր ճանապարհները կբացվեն:


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 13969

Մեկնաբանություններ