38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ծանր վիրավորված զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը

Ծանր վիրավորված զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը
20.01.2021 | 21:52

Ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը, Աժ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150 անձը։ Ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագուն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը», - ասաց Տիգրան Ավինյանը։

Դիտվել է՝ 3234

Մեկնաբանություններ