Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Թուրքիան կշարունակի ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովում

Թուրքիան կշարունակի ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովում
23.12.2020 | 14:25

Թուրքիան կշարունակի ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելքում: Oruç Reis սեյսմիկ հետազոտական նավը աշխատանքները կշարունակի մինչև 2021-ի հունիսի 15-ը: Այս նավին աշխատանքների ընթացքում կուղեկցեն Ataman և Cengizhan նավերը:

Թուրքական սեյսմիկ հետազոտական Oruç Reis նավն ի վիճակի է իրականացնել ցանկացած երկրաբանական, երկրաֆիզիկական, հիդրոգրաֆիկական և օվկիանոսային հետախուզում, հիմնականում ՝ բնական պաշարների որոնում: Oruç Reis-ն աշխարհում սակավաթիվ հետազոտական նավերից մեկն է, որ ունակ է կատարել միաժամանակ մի քանի առաջադրանքներ: Լիովին հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Կարող է իրականացնել երկչափ և եռաչափ սեյսմիկ, մագնիսական-երկրաֆիզիկական հետազոտություններ: Մինչև 8000 մետր խորության վրա նավը կարող է կատարել եռաչափ, մինչև 15 000 մետր խորության վրա`երկչափ սեյսմիկ գործողություններ:

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ