Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է 8 մարմին՝ ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Բոլորը զինվորականներ են», - ասաց Թադևոսյանը։ Այսօր աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ և Շուշի ուղղություններում։