Բոլոր փաստերը վկայում են, որ Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք անդրադարձել ենք ԵՄ-ի և ՌԴ-ի հարաբերություններին:
Մեր գնահատականն ակնհայտ է. բոլոր փաստերը ցույց են տալիս, որ ԵՄ-ն որպես կառույց պատրաստ չէ ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ ունենալ», -ասել է Լավրովը Զագրեբում Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ դա ամենևին չի խանգարում Ռուսաստանին զարգացնել «լավ, արդյունավետ, հավասար հարաբերություններ խորվաթ գործընկերների և բարեկամներ հետ»: