Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը՝ հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերնը:
Նրա փոխանցմամբ` ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Երեքշաբթի օրը Մաուրերը Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: