38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աննա Նաղդալյան. Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ անվանելով «կեղծ լուրեր»

Աննա Նաղդալյան. Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ անվանելով «կեղծ լուրեր»
09.11.2020 | 22:57

Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր իրականացրած պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունն՝ անվանելով «կեղծ լուրեր», ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝BBC-ին հարցազրույցում արված հայտարարությունները։

«Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից», - նշել է Նաղդալյանը։ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում, BBC-ի թղթակից Օրլա Գերինին Ալիևին հարցրել է Շուշիի Ղազանչեցոց ելեղեցու՝ հոկտեմբերի սկզբին ռմբակոծության մասին։ Ալիևն ասել է, թե դա իրենց հրետանու սխալն էր։ «Բազմիցս ասել եմ՝ կամ դա մեր հրետանու սխալն էր, կամ էլ հայկական կողմի կանխամտածված սադրանքը»․- ասել է Ադրբեջանի նախագահը։


BBC-ի լրագրողի ճշտող հարցի, թե հնարավո՞ր է սխալվել երկու անգամ մեկ օրում, Ալիևը զարմացած պատասխանել է. - «Ինչո՞ւ ոչ»։ Աննա Նաղդալյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ