Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Իլհամ Ալիև. Ցանկանում եմ, որ ռազմական լուծումը կանգ առնի այսօր, և մենք անցնենք բանակցությունների

Իլհամ Ալիև. Ցանկանում եմ, որ ռազմական լուծումը կանգ առնի այսօր, և մենք անցնենք բանակցությունների
25.10.2020 | 17:13

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում զինադադարի նոր համաձայնագրի կնքմանը, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի Fox News հեռուստաալիքին հարցազրույցում, որի տեքստը կիրակի տարածել Է ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական գործակալությունը (ըստ ՏԱՍՍ-ի)։

«Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս բացահայտ խոսել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է ասեն, որ իրենք հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մշակած հիմնարար սկզբունքներին։ Երկու օր առաջ Հայաստանի վարչապետն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի»,- ասել է Ալիևը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «այս պահին խնդրի դիվանագիտական լուծում չի տեսնում»։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը ցանկանում է հրադադար և իր հողերի վերադարձը․ «Հայաստանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացրած խաղաղ ծրագրին համապատասխան, պետք է պարտավորություն ստանձնի ազատագրել հողերը» Ալիևը նաև հայտարարել է, թե ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլը շուտ ավարտվի, և սկսվեն առարկայական բանակցությունները:

«Ես ասել եմ՝ ցանկանում եմ, որ ռազմական լուծումը կանգ առնի այսօր, և մենք անցնենք բանակցությունների սեղանին։ Ցավոք, ռազմական գործոնը բերում է մեծ վնասի և բազմաթիվ զոհերի։ Այդ պատճառով որքան շուտ մենք սկսենք առարկայական բանակցությունները, ոչ թե դրանց իմիտացիան, որ այս բոլոր տարիների ընթացքում ցանկանում էր անել Հայաստանը, այլ առարկայական բանակցություններ,- այնքան արագ կգտնվի լուծման ճանապարհը»,- ասել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ «կարգավորումը հիմնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»:

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ