Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել իր օդային տարածք, հաղորդում է Discover24.ru-ն: Ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել դեպի Իրանի կողմ, որը պետք է ընկներ մեծ բնակավայրում: Գուցե, ապագայում Բաքուն ծրագրում էր ամբողջ մեղքը գցել Երևանի վրա: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:
Դրանից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում է ընկել կրակի տակ: