Գերմանիան մերժել է Հունաստանի պահանջը՝ դադարեցնել Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքը՝ հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը: Հունական City Times-ի փոխանցմամբ, Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիային զենք վաճառելու լիցենզիաները տրամադրվել են «արտաքին անվտանգության քաղաքականության պրիզմայով մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»: