«Ռուսաստանցի ռազմական փորձագետները մանրակրկիտ վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողություններին օտարերկրացի զինյալների մասնակցության հարցը», - ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հարցը մեզ մտահոգում է, մենք այդ մասին նաև հրապարակայնորեն ենք հայտարարել։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ շատ ակտիվորեն նաև ոչ հրապարակային աշխատանք է տարվում։ Մեզ համար դա իրոք շատ լուրջ խնդիր է», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։