38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տավուշի և Արարատի մարզերում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ

Տավուշի և Արարատի մարզերում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ
22.10.2020 | 13:03

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետերին ու մարզպետերին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։


«Սիրելի հայրենակիցներ
Վարչապետի կոչին ի պատասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու եւ ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,- գրել է նա։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս հայտնել է կամավորական ջոկատ կազմելու պատրաստակամության մասին։


«Ես` Գարիկ Մնացականի Սարգսյանս, ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:


Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Զինվորական երդումս տվել եմ 15 տարի առաջ, իսկ հիմա եկել է պահը, որպեսզի իմ երդմանը հավատարիմ, զինակից ընկերներիս հետ միասին, մասնակից լինեմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու մեր հաղթանակի կերտման Սուրբ գործին։ Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր ՀԵՐՈՍ տղերքին։ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը։ Գալիս ենք»,- գրել է Արարատի մարզետը։

Դիտվել է՝ 2520

Մեկնաբանություններ