Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վի­վա-ՄՏՍ-ն ա­ջակ­ցում է Պո­լի­տեխ­նի­կի կող­մից ստեղծ­ված հայ­կա­կան ա­ռա­ջին հա­մալ­սա­րա­նա­կան առ­ցանց կր­թա­կան հար­թա­կին

Վի­վա-ՄՏՍ-ն ա­ջակ­ցում է Պո­լի­տեխ­նի­կի կող­մից ստեղծ­ված հայ­կա­կան ա­ռա­ջին հա­մալ­սա­րա­նա­կան առ­ցանց կր­թա­կան հար­թա­կին
31.03.2020 | 01:19
Մար­տի 23-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նում գոր­ծարկ­վել է Հայ­կա­կան ա­ռա­ջին հա­մալ­սա­րա­նա­կան առ­ցանց կր­թա­կան հար­թա­կը։ Ինչ­պես հա­ղոր­դում է պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ռեկ­տոր, աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Գոռ Վար­դա­նյա­նը, դեռևս մար­տի 13-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, ի դեմս ռեկ­տոր, պրո­ֆե­սոր Ոս­տա­նիկ Մա­րու­խյա­նի, ո­րո­շում է կա­յաց­րել ա­րա­գաց­նել առ­ցանց ու­սուց­ման գոր­ծիք­նե­րի ստեղծ­ման և ներ­դր­ման աշ­խա­տանք­նե­րը։
«Ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված Պո­լի­տեխ­նի­կում ձևա­վոր­վեց աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը կարճ ժա­մա­նա­կում ա­պա­հո­վեց հե­ռա­վար կր­թու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ նյու­թե­րի թվայ­նաց­ման և առ­ցանց ու­սուց­ման հար­թա­կի ծրագ­րա­յին աշ­խա­տան­քի հա­մա­կար­գու­մը»,- նշում է Գոռ Վար­դա­նյա­նը։
Պրո­ռեկ­տո­րի խոս­քով այժմ տե­սա­ձայ­նագր­վել է ա­վե­լի քան 100 դա­սա­խո­սու­թյուն, հա­վա­քագր­վել է ա­վե­լի քան 1000 ու­սում­նա­կան նյութ, որ­պես­զի Պո­լի­տեխ­նի­կի սա­նե­րը միաս­նա­կան ձևա­չա­փով անց­նեն առ­ցանց ու­սուց­ման։
«Այս բո­լոր նյու­թե­րի, այդ թվում՝ դա­սա­խոս­նե­րի, ու­սա­նող­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի և ղե­կա­վա­րու­թյան կա­պի, որ­պես նոր ծրագ­րա­յին հար­թա­կի բուն աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել էին դեռևս մինչև ՀՀ-ում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը` Պո­լի­տեխ­նի­կի «Սևու­նի | Sevuni» աշ­խա­տան­քա­յին խմ­բի կող­մից։ Վեր­ջինս հար­թա­կը բրեն­դա­վո­րել է iUniversity ան­վամբ՝ ի­րա­կա­նաց­նե­լով բո­լոր աշ­խա­տանք­նե­րը»,- նշում է Գոռ Վար­դա­նյա­նը։
Ինչ­պես ու­ղիղ միաց­ման ըն­թաց­քում նշ­վել էր, iUniversity հար­թա­կը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ցան­կա­ցած ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան գրան­ցե­լու իր դա­սա­խոս­նե­րին, ու­սա­նող­նե­րին, ու­սու­ցիչ­նե­րին, ա­շա­կերտ­նե­րին և ղե­կա­վա­րու­թյա­նը, յու­րա­քան­չյուր խմ­բի, դա­սա­րա­նի հա­մար ստեղ­ծե­լու ա­ռար­կա­նե­րի ցանկ, ստեղ­ծե­լու տնա­յին աշ­խա­տանք­ներ, առ­ցանց քն­նու­թյուն անց­կաց­նե­լու, ներ­բեռ­նե­լու ու­սում­նա­կան նյու­թեր, ստեղ­ծե­լու գրա­դա­րան, ներ­բեռ­նե­լու տե­սա-դա­սա­խո­սու­թյուն­ներ, ու­սա­նող­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի կող­մից հար­ցեր ուղ­ղե­լու դա­սա­խոս­նե­րին, ու­սու­ցիչ­նե­րին, ու­նե­նա­լու ա­ռար­կա­յի քն­նարկ­ման մի­ջա­վայր և գնա­հա­տե­լու։
Հաշ­վի առ­նե­լով ՀՀ-ում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, Վի­վա-ՄՏՍ ըն­կե­րու­թյու­նը տրա­մադ­րում է ին­տեր­նե­տի հա­սա­նե­լիու­թյուն ա­ռանց հա­վե­լյալ վճա­րի՝ իր ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վող ու­սա­նող­նե­րին և ա­շա­կերտ­նե­րին՝ հայ­կա­կան ա­ռա­ջին առ­ցանց ու­սուց­ման iUniversity հար­թա­կից օգտ­վե­լու հա­մար։ Վի­վա-ՄՏՍ-ի բջ­ջա­յին ցան­ցի բա­ժա­նորդ­նե­րի հա­մար iUniversity հար­թա­կից օգտ­վե­լիս՝ օգ­տա­գոր­ծած ին­տեր­նե­տի ՄԲ հա­մար տա­րի­ֆի­կա­ցում չի կի­րառ­վի:
«Պո­լի­տեխ­նի­կը իր խո­րին շնոր­հա­կա­լու­թյունն է հայտ­նում Վի­վա-ՄՏՍ ըն­կե­րու­թյա­նը՝ ի դեմս գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նի, այս կարևոր պա­հին Պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար»,- նշել է ՀԱՊՀ պրո­ռեկ­տոր, աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Գոռ Վար­դա­նյա­նը։
iUniversity հար­թա­կը ըն­դար­ձակ և ճկուն գոր­ծիք­նե­րի հնա­րա­վո­րու­թյամբ, օգ­տա­գործ­ման պար­զու­թյամբ, ինչ­պես նաև ըստ կր­թա­կան աս­տի­ճան­նե­րի, որ­պես ա­ռան­ձին առ­ցանց կր­թա­կան մի­ջա­վայ­րե­րի օգ­տա­գործ­ման հնա­րա­վո­րու­թյամբ՝ հա­մալ­սա­րան­նե­րի, դպ­րոց­նե­րի, քո­լեջ­նե­րի (մի­ջին մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի) հար­թակ է, ո­րը կա­րող է դառ­նալ է­լեկտ­րո­նա­յին միաս­նա­կան կր­թա­կան ցանց։
Դիտվել է՝ 11610

Մեկնաբանություններ