Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Սիրիայի հարցում համաձայնության են հասել, սակայն դեռ վաղ է խոսել խաղաղության մասին

Սիրիայի հարցում համաձայնության են հասել, սակայն դեռ վաղ է խոսել խաղաղության մասին
12.02.2016 | 21:18

Առաջատար գերտերությունները Մյունխենում Սիրիայի հարցով համաձայնության են եկել, սակայն խաղաղության մասին դեռ վաղ է խոսել՝ գրում է The Telegraph-ը։
Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները պետք է ավարտվեն մեկ շաբաթում, իսկ մարդասիրական օգնությունը երկարատև շրջափակման մեջ հայտնված քաղաքներին պետք է տրամադրվի անհապաղ։ Խաղաղությունը չի առնչվում «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական զինված խմբավորումների ջիհադականներին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրանքներ չունի խաղաղության հասնելու բարդության վերաբերյալ։ «Դա հավակնոտ գործ է։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է կողմերը կատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է նա։ Հիմնական խնդիրն ազդեցիկ ուժերն են, որ շահագրգռված են պատերազմը շարունակելով։ Այս պահին ոչ Լավրովը, ոչ Քերին չեն կարող երաշխավորել կրակի դադարեցումը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը համաձայնությունը կարևոր քայլ է համարում։ «Այն հաջողություն կունենա միայն մեկ դեպքում, երբ սիրիական ռեժիմին աջակցող ուժերը փոխեն իրենց դիրքորոշումը»,-ասել է նա։ Ավելի վաղ Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Բաշար Ասադի հակառակորդներին ռմբակոծելը։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ