Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: