Հարավային Կորեան և ԱՄՆ-ը բանակցում են Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների տեղակայման շուրջ՝ հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։ Վաշինգտոնի և Սեուլի բանակցությունների հարցն առաջ եկավ, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբի փորձարկման մասին։