ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկայում կսկսի քննարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու որոշման նախագիծ՝ հայտարարել է ԱԽ նախագահ Էլբիո Ռոսելին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի հնարավոր փորձարկումը անվանել է տարածաշրջանային անվտանգությունը ապակայունացնող մտահոգիչ և լուրջ գործոն։