Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանին կոչ է արել վերջ տալ սիրիական ընդդիմության դիրքերի ավիահարվածներին՝ գրում է Milliyet-ը: Դավութօղլուի խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռազմական գործողությունների հետևանքով զոհվում են հիմնականում խաղաղ բնակիչներ և ռազմական գործողությունները մեծ մասամբ ուղղված չեն ԴԱԻՇ-ի դեմ: