Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ռուսաստանը БМП-3-ի մատակարարումները Ադրբեջանին կավարտի 2016-ին

Ռուսաստանը БМП-3-ի մատակարարումները Ադրբեջանին կավարտի 2016-ին
27.12.2015 | 11:17

Ռուսական հետևակի մարտական մեքենաներ՝ БМП-3-ի մատակարարումը Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի՝ TASS-ին հայտնել է «Տրակտորային գործարանի» ներկայացուցիչը, որտեղ արտադրում են տեխնիկան:
«Ռազմական մեքենաների մատակարարումը Ադրբեջան պլանավորվում է ավարտել 2016-ին»,- ասել է նա: Ավելի վաղ նմանատիպ տեղեկություն հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աղբյուրը:

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ