Իրաքում և Սիրիայում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է նոր նավթահանքեր գրավել Լիբիայի և եգիպտական Սինայի թերակղզու տարածքներում՝ տեղեկացրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է, թե ովքեր են վերահսկում նավթահորերը, խողովակաշարերը, նավթի տեղափոխման ուղիներն ու նավթային արդյունաբերության ենթակառուցվածքները, որ կարող են իսլամիստ ահաբեկիչների հարձակման թիրախում հայտնվել: Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ ԻՊ-ն ամեն ամիս նավթի վաճառքից ստանում է 40 մլն դոլար, սակայն նավթի շուկայում գների կտրուկ անկումից հետո, նրանց եկամուտը զգալի նվազել է: