38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ահաբեկչական հարձակում՝ Սիրիայի Հոմս քաղաքի հիվանդանոցի մոտ

Ահաբեկչական հարձակում՝ Սիրիայի Հոմս քաղաքի հիվանդանոցի մոտ
13.12.2015 | 10:35

Սիրիայի Հոմս քաղաքում ահաբեկչական հարձակում է եղել: Այնտեղ՝ Ալ-Ախի հիվանդանոցի մերձակայքում ականապատված մեքենա է պայթեցվել: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, կա 70-ից ավելի վիրավոր: Ականատեսները հայտնում են նաև երկրորդ պայթյունի մասին, որը ենթադրաբար գազի տարաների պայթելու հետևանք է:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ