Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Թուրքիան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից

Թուրքիան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից
08.12.2015 | 22:11

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առայժմ դուրս չի բերի իր ցամաքային զորքերը Իրաքի հյուսիսից։ Նա խոսել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ դեկտեմբերի 8-ին հեռախոսով՝ մի քանի ժամ անց, երբ լրացավ Բաղդադի՝ թուրքական զորքերը դուրս բերելու համար սահմանած վերջնաժամկետը։ Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջել էր մինչև դեկտեմբերի 7-ը դուրս բերել զորքը Իրաքի հյուսիսային շրջաններից՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելու քայլեր ձեռնարկել։ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը առանց Բաղդադի համաձայնության ներխուժել են Իրաք և պետք է լքեն երկիրը։
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Անկարան դեկտեմբերի 3-ին իր զինծառայողներին ուղարկել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մերձակա շրջանը, որ պաշտպանեն և փոխարինեն այնտեղ տեղակայված թուրք զինվորներին։

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ