Թուրքիայում Դիարբեքիր քաղաքում օրը ցերեկով արձակված կրակոցներից մահացել է հայտնի քրդամետ իրավապաշտպան Թահիր Էլչին, այս մասին տեղեկացնում է panorama.am-ը` հղում անելով «Lifenews»-ին:
Իրավապաշտպանին սպանել են հենց այն պահին, երբ վերջինս հարցազրույց տալու համար մոտենում էր լրագրողներին: Իրավապաշտպանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Բախումների հետևանքով մեկ ոստիկան և մեկ լրագրող վիրավորվել է։