Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի հարցը: «Մեր նոր նախարարն ու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսով քննարկել են ընկած ռուսական ինքնաթիռի հարցը»,- ասել է թուրքական արտգործնախարարության ներկայացուցիչը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: