Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել, հայտարարել է Բրյուսելի Դաշնային դատախազության ներկայացուցիչը:
Բելգիական հեռուստաընկերությունների տեղեկություններով` հատուկ գործողության շրջանակում անցկացվել են փաստաթղթերի զանգվածային ստուգումներ, ավտոմեքենաների և բնակարանային ստուգումներ, խուզարկություններ: Բրյուսելի այլ թաղամասերում, այդ թվում` Մոլենբեկում, Սկարբեկում, Էթերբեկում, մի շարք քաղաքներում: Լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ գործողությունները չեն հանգեցրել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբոր ձերբակալությանը: Բրյուսելում այսօր ևս մետրոն չի աշխատի: