Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Առնվազն չորս ահաբեկիչ սպանվել է

Առնվազն չորս ահաբեկիչ սպանվել է
14.11.2015 | 13:08

Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի հարձակումներն իրականացրած ահաբեկիչներից առնվազն չորսը սպանվել են, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։ Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով կատարման բարդությունից, հնարավոր է՝ կազմակերպել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը»՝ հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ հիմնվելով ԱՄՆ հետախուզությունում ահաբեկչության դեմ պայքարի հարցով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերի վրա: «Փարիզում հարձակումներն իրենց բարդությամբ չեն համապատասխանում ԻՊ-ի աշխատանքին: Համակարգման մակարդակն ավելի շուտ մատնանշում է «Ալ- Կաիդա»-ին»,- հայտնում է աղբյուրը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը։
Փարիզում այս գիշեր ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ՝ հայտնում է Figaro-ն, 215 վիրավորներից 83-ը գտնվում են ծանր վիճակում:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ