Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ռուսաստանը և Հայաստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն

Ռուսաստանը և Հայաստանը հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն
12.11.2015 | 11:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր:
«Ընդունել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու ՌԴ կառավարության առաջարկը»,- ասված է Պուտինի ստորագրած կարգադրությունում:
ՌԴ նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կորաչենկոն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռուսաստանն աշխատում է Ղրղզստանի և Տաջիկստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ