Իրավիճակը Սիրիայում չի վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լայնածավալ հակամարտության՝ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասկացրել է, որ իրավիճակը Սիրիայում չի վերածվի «անուղղակի պատերազմի» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև», - ասել է Էռնեստը: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` «Ռուսաստանի համար առավել մեծ վտանգ կա` պայմանավորված սիրիական հակամարտության մեջ առավել խոր ներգրավվածությամբ»: Ինչպես նշել է Էռնեստը` Ռուսաստանը կարող է բախվել «միջազգային հանրության դիվանագիտական դեմարշին»: Նա ընդգծել է, որ Ռուսաստանում «բավականին մեծ մուսուլմանական համայնք կա, որը կարող է դժգոհություն հայտնել, որ Մոսկվան ռմբակոծում է մուսուլմաններին Սիրիայում: