Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իրավիճակը Սիրիայում լուրջ սպառնալիք է Թուրքիայի անվտանգության համար

Իրավիճակը Սիրիայում լուրջ սպառնալիք է Թուրքիայի անվտանգության համար
06.10.2015 | 14:36

Թուրքիան պատրաստ է միջոցառումներ ձեռնարկել իր անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի վերացման համար՝ Trend-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով՝ հիմա երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում ԴԱԻՇ-ի գործողությունները Թուրքիայի սահմանների մոտ։ Բացի այդ, օգտվելով Սիրիայում և Իրաքում անկայունությունից՝ իրենց նպատակներին են ցանկանում հասնել ահաբեկչական կազմակերպությունները՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ու նրա սիրիական թևը՝ ասել է Աքարը։ «Թուրքիան միջազգային իրավունքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում աջակցություն է ցուցաբերում կոալիցիոն ուժերին, որոնք կռվում են ԴԱԻՇ-ի դեմ»,- նշել է Գլխավոր շտաբի պետը։ Նրա խոսքով՝ այդ նպատակների համար Թուրքիան կոալիցիոն ուժերի համար բացել է իր օդային տարածքն ու մի շարք ռազմաբազաներ։ Բացի այդ, Թուրքիայի ռազմաօդային ուժերն ակտիվ մասնակցում են ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածներին։
«Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի վճռական պայքարն ընդդեմ ահաբեկչության ցանկացած տեսակի»,- ասել է Աքարը։ Նա նշել է, որ Թուրքիան ջանքեր է ներդնում՝ ժողովրդավարական և բազմամշակութային Սիրիայի ձևավորման համար։ Նրա խոսքով՝ մինչ օրս օտարերկրացի գրոհայինների դեմ պայքարի շրջանակում Թուրքիան արգելել է երկիր 20 հազար օտարերկրացիների մուտքը։ Աքարը նաև նշել է, որ Թուրքիան իրականացրել է սիրիացի փախստականների նկատմամբ «բաց դռների» քաղաքականություն՝ նրանց միջև չդնելով էթնիկ, կրոնական տարբերություններ։

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ