38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եվրոպայի հայկական ֆեդերացիան Ադրբեջանի նախաձեռնած սահմանային միջադեպերի առնչությամբ բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին

Եվրոպայի հայկական ֆեդերացիան Ադրբեջանի նախաձեռնած սահմանային միջադեպերի առնչությամբ բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին
06.10.2015 | 14:32

Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD)՝ եվրոպական ինստիտուտներում հայկական ծագմամբ եվրոպական երկրների քաղաքացիներին ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունը, բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին՝ խնդրելով, որ ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահներն օբյեկտիվորեն նշեն, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և խոչընդոտում է խաղաղության հաստատման կառուցողական գործընթացին, գրում է asbarez.com-ը։ Նամակում Եվրոպայի հայկական համայնքները խոր մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախաձեռնած սահմանային միջադեպերի առնչությամբ։ «Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան համոզված է, որ ՄԽ-ն, ընդհանուր հայտարարություններ անելով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարություն դնելով՝ կողմերին հրադադարի խախտման դեպքերը դադարեցնելու կոչ հղելով, խեղաթյուրում է իրականությունը, ստեղծում է սխալ հանրային կարծիք և իրականում խրախուսում է Ալիևի ռեժիմին իր վտանգավոր խաղը շարունակել, որը նա խաղում է նաև իր սեփական քաղաքացիների կյանքերի հաշվին։ Ակնհայտ է, որ եթե նոր պատերազմ սկսվի ներկա պայմաններում՝ այդ իրավիճակի պատասխանատուն կլինեն Ադրբեջանի իշխանությունները»,- ասված է նամակում։ Ֆեդերացիան կոչ է անում օբյեկտիվորեն նշել, որ Ադրբեջանն է շարունակում հրադադարի խախտման փորձերը, «հակառակ դեպքում՝ ԵԱՀԿ-ն նույնպես կկիսի պատասխանատվությունը, եթե նոր պատերազմ սկսվի Լեռնային Ղարաբաղում»:

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ