Տարբեր կոալիցիաների գործողությունները Սիրիայի օդային տարածքում վտանգավոր իրավիճակ են ստեղծում՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 5-ին: «Հիմա տարբեր երկրներ և տարբեր կոալիցիաներ են գործում Սիրիայի երկնքում: Դա փխրուն իրավիճակ է ստեղծում, որը լի է վտանգով»՝ ասել է Ստեֆան Դյուժարիկը: Իբրև օրինակ՝ նա նշել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված ռուսական կործանիչի միջադեպը և արձանագրել, որ կատարվածը պետք է միջազգային հանրությանը կողմնորոշի դեպի Սիրիայի իրավիճակի քաղաքական որոշման որոնումներ: «Ցանկացած գործողություն ԻՊ-ի և մյուս խմբավորումների դեմ պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և միջազգային հումանիտար իրավունքին»՝ հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: