Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՆԱՏՕ-ն պահանջել է Ռուսաստանից դադարեցնել ներխուժումները ալյանսի օդային տարածք

ՆԱՏՕ-ն պահանջել է Ռուսաստանից դադարեցնել ներխուժումները ալյանսի օդային տարածք
06.10.2015 | 11:21

ՆԱՏՕ-ի դեսպանները պահանջել են Ռուսաստանից դադարեցնել Թուրքիայի օդային տարածք ներխուժումները՝ հոկտեմբերի 5-ին հաղորդել է Reuters-ը: Հայտարարությունն արվել է Բրյուսելում դեսպանների արտակարգ նիստից հետո:
«Ալյանսի անդամները վճռականորեն բողոքում են թուրքական սուվերեն օդային տարածքի խախտումների դեմ և դատապարտում են իբրև ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում»՝ արձանագրում է հայտարարությունը: Դեսպանների նիստի մասնակիցները կոչ են արել Ռուսաստանին ձեռնպահ մնալ նման գործողություններից, իսկ կրկնվելու դեպքում անհապաղ բացատրություն ներկայացնել: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշել են «այդօրինակ անպատասխանատու վարքագծի ծայրահեղ վտանգավորությունը»: ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստի անհրաժեշտության մասին է հայտարարել ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա Մոսկվային կոչ է արել «խուսափել ալյանսի հետ հարաբերությունների լարումից»:
Երկուշաբթի Hürriyet Daily News-ը հաղորդել էր, որ ռուսական Су-30 կործանիչը նավիգացիոն սխալի պատճառով հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում: Հոկտեմբերի 3-ին կատարվածի մասին Մոսկվան ինքն է հաղորդել Անկարային:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ