Ահաբեկչական «Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են հինավուրց Պալմիրայի պատմամշակութային գանձերից ևս մեկը՝ 1800-ամյա Հաղթական կամարը՝ հաղորդում է Սիրիայի հնագույն ճարտարապետության պահպանման պետական գործակալությունը։ ԻՊ-ը Պալմիրայում արդեն պայթեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող համաշխարհային ժառանգության մաս երկու տաճարները։