Հակամարտությունը Սիրիայում կդառնա հոկտեմբերի 12-ին ԵՄ արտգործնախարարների պլանային հանդիպման գլխավոր թեմաներից մեկը՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել քաղաքական մեթոդներով սիրիական հակամարտության կարգավորմանը։ «Ռազմական մեթոդներից բացի, այսօր ծայրահեղ կարևոր է սկսել ՄԱԿ-ի հովանու ներքո իշխանության քաղաքական փոխանցման գործընթաց՝ այդ երկրում պատերազմի դադարեցման համար՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերի մասնակցությամբ»,- ասել է նա։